Ադրբեջանը ներկայացնում է տեսանյութ, հայտնի չէ, թե որ պատերազմից․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,  24News   

Արծրուն Հովհաննիսյան

Քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց ադրբեջանական կողմից, որ իբր Հայաստանի Հանրապետության կողմից հրթիռակոծվում են Ադրբեջանական նշանակետերը։ Տեսանյութը, որը ներկայացվել է որպես ապացույց, չի հաստատում, թե որտեղից է կիրառվում հրթիռային հարվածը։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մենք հայտարարեցինք, որ դա ապատեղեկատվություն է, տեսանյութը, որը ներկայացվել է որպես ապացույց, չի հաստատում, թե որտեղից է կիրառվում հրթիռային հարվածը և դեռ հարց է դա Արցախից է կիրառվում, թե այլ պատրազմի տեսանյութ է։ Մի ուշագրավ բան կա, շատ հաճախ, Արցախի որոշ շրջաններ, այս կամ այն կերպ ուղղակի ճանաչվում են Հայաստանի մաս,  արդեն որերոդ անգամ է էս գիծը տարվում է ադրբեջանական լրատվամիջոցներում»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ