Այն, ինչ կատարվում է ԼՂ-ում Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչ վարձկանների ձեռքով, աններելի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

fabio

Իտալացի դիրիժոր և դաշնակահար Ֆաբիո Մաստրանջելոն ֆեյսբուքյան էջում դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները:

«Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի, Թուրքիայի, ինչպես նաև ահաբեկիչ վարձկանների ձեռքով, բացարձակ աններելի է»,-գրել է երաժիշտը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։ Մարտերը շարունակվում են:

--00—ԼՄ