Սիրիայից Ադրբեջան ուղարկված վարձկաններից 93-ն արդեն մահացել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

վարձկան

Սիրիայից Ադրբեջան ուղարկված վարձկաններից 93-ն արդեն մահացել են, նրանցից 53-ի մարմինները երեկ տեղափոխել են Սիրիա: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին` հղում անելով իր աղբյուրներին:

Կայքի աղբյուրները նաև տեղեկացնում են, որ Սիրիայից մեկնել է վարձկանների երրորդ` 430 հոգանոց խումբը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։