ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է լինել զգոն, չտրվել սադրանքների

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

դեսպանություն

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հայտարարությամբ է հանդես եկել` տեղի մեր հայրենակիցներին սադրանքների մեջ ներքաշվելուց հեռու պահելու համար: Դեսպանությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին տեղեկություններ են ստացվում ՌԴ հայ համայնքի շրջանում տարբեր գործողություններ հրահրելու փորձերի մասին, որոնց իրականացման միջոցը սոցիալական ցանցերում ապատեղեկատվության տարածումն է:

Դեսպանությունը խնդրում է լինել զգոն, չտրվել սադրանքների, պահպանել ՌԴ օրենսդրությունը, հարկ եղած դեպքում դիմել դեսպանատուն, որտեղ մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ:

--00--ԱԹ