Պատրաստ ենք Մոսկվա-Երևան չվերթով անվճար դեպի Հայաստան տեղափոխել հումանիտար բեռ. «Արմենիա»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

արմենիա

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ պատրաստ են յուրաքանչյուր չվերթով առավելագույնը 5 տոննա բեռ տեղափոխել Հայաստան:

«Արմենիա ավիաընկերությունը 08/10 Մինվոդի-Երևան 11/10 Մոսկվա-Երևան չվերթներով անվճար պատրաստ է տեղափոխել հումանիտար բեռ դեպի Հայաստան։ Յուրաքանչյուր չվերթով առավելագույնը 5 տոննա բեռ։ Հաջորդ չվերթների մասով տեղեկությունը պարբերաբար կթարմացվի»,-հայտնում է Գևորգ Խաչատրյանը։

--00—ԼՄ