Ադրբեջանում այնքան թքած ունեն իրենց զինվորների վրա, որ հրաժարվում են դադարի գնալ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Ադրբեջանի իշխանություններն այն կարգի թքած ունեն իրենց զինծառայողների վրա, որ հրաժարվում են ռազմաճակատում ժամանակավոր դադարի գնալ։

Իսկ դա պատերազմող կողմերի համար պետք է որ կարևոր նշանակություն ունենար՝ հասկանալու, թե արդյո՞ք ռազմաճակատի թեժ հատվածներում զոհված կամ վիրավոր զինծառայողներ կան։

Ապրիլյան պատերազմի օրերին, եթե չեմ սխալվում 2-3 նման դադար եղավ»։

--00--ԱԹ