Երևանի հավաքակայան եկող տղաները թող հավաքվեն իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

նիկոլ զինվորական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, մարզերից կենտրոնական հավաքակայան գնացող մեր զորակոչվող տղաներին խնդրում եմ ցուցաբերել տրանսպորտային աջակցություն։ 

Այն տղաները, որոնք իրենց մարզերից Երեւանի հավաքակայան տեղափոխվելու տրանսպորտային խնդիր ունեն, թող հավաքվեն իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։ 

Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները՝ նույնպես։ 

Պրոցեսը՝ շուրջօրյա։ Մարզպետարանների եւ քաղաքապետարանների աջակցությամբ»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ րոպեներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ սա մի նոր Սարդարապատ է, և որպեսզի հակառակորդի ողնաշարը կոտրվի, կոչ արեց՝ վերջին 1 տարում զորացրվածները ներկայանան Չարբախի զինկոմիսարիատ:

--00—ԼՄ