ՀԲԸՄ-ն «Հայաստան» հիմնադրամի հետ հայտարարել է #ՕգնությունԱրցախին ծրագիրի մեկնարկը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

․

Ի պատասխան Արցախում արագորեն ավելացող մարդասիրական օգնության կարիքին՝ ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ հայտարարել են #ՕգնությունԱրցախին նվիրատվությունների կրկնապատկման ծրագիրը, որը գործելու է մինչև 2020 թ․ նոյեմբերի 15-ը։

Կրկնապատկվող գումարները օգտագործվելու են բացառապես Արցախի և Հայաստանի համար մարդասիրական օգնության նպատակով և շտապ օգնության նշանակության բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար, որոնց կարիքն առաջացել է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ թշնամու կողմից լայնամասշտաբ պատերազմի սանձազերծման հետևանքով։

Այս հրատապ նախաձեռնությունը խթանելու համար ՀԲԸՄ-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրել է 1 մլն ԱՄՆ դոլար և պարտավորություն ստանձնել մինչև 5 մլն ԱՄՆ դոլարը այս պահից մինչև դրամահավաքի ավարտը ընկած ժամանակահատվածում հավաքված ընդհանուր նվիրատվությունների գումարը կրկնապատկել։

Դրամահավաքի ընթացքում ՀԲԸՄ-ը պատրաստ է կրկնապատկել յուրաքանչյուր դոլարը մինչև 5 մլն-ը՝ 100,000 ԱՄՆ դոլարի առանձին նվիրատվությունների դեպքում։ Սա բարձր նշաձող է բոլոր այն հայերի առատաձեռն նվիրատվությունների համար, ովքեր ցանկանում են տեսնել իրենց նվիրատվությունների կրկնակի օգտակար լինելը թե՛ մարտի դաշտում և թե՛դրանից դուրս։

«Պաշտպանության այս վճռական պահին, երբ քաղաքացիների համար սնունդը և այլ կարիքի պարագաները, ինչպես նաև զինվորների համար կյանքեր փրկող բժշկական սարքավորումները սպառվում են բավական արագ, ՀԲԸՄ-ի կողմից դրամական նվիրատվության կրկնապատկումը հնարավորություն կընձեռի նվիրատվությունները հասցնելու առավելագույնի,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։- Մեկ միլիոն ԱՄՆ դոլարի անմիջական ներդրումը պետք է ամբողջ աշխարհում յուրաքանչյուր հայի ներշնչի անհապաղ գործել՝ այդ գումարի աճը մեծացնելու ակնկալիքով»։

Ըստ ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանի՝ այս նախաձեռնությունը «կանխորոշված եզրակացություն» է։  Նա նշել է, որ հասցված վնասով պայմանավորված՝ նկատի ունենալով առկա կարիքի ծանրությունը և լրջությունը թե՛ ապաստարաններում պատսպարված քաղաքացիական բնակչության և թե՛ ծանր վիրավորված զինվորների համար «չկա քննարկման հարց, թե ինչ ենք պարտավոր անել այս դժնդակ պահին»։

Մարդասիրական օգնությունը Արցախին արագ հասցնելու համար նվիրատվությունները կարող եք առցանց կատարել ՀԲԸՄ-ին։ ՀԲԸՄ-ը անմիջապես գումարները կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ յուրաքանչյուր 500,000 ԱՄՆ դոլարը լրանալուն պես։ Նշենք, որ նվիրատվությունները պետք է ուղղակի կատարվեն ՀԲԸՄ-ին՝ կրկնապատկելու նպատակով։

Նվիրատվությունները կատարելու համար օգտվեք հետևյալ հղումներից www.agbu.org/aid4artsakh կամ փոխանցում կատարելու համար՝ [email protected]: Նվիրատվություններ կարող եք կատարել նաև տեղական ՀԲԸՄ գրասենյակներին։

Ժամանակային սահմանափակում ունեցող այս դրամահավաքի վերաբերյալ հավելյալ հարցերի դեպքում այցելեք www.agbu.org/aid4artsakh

Լրատվական հարցումների համար դիմել՝

ՀԲԸՄ մամուլի գրասենյակ

55 East 59-րդ փողոց

Նյու Յորք, NY 10022-1112

Հեռախոս՝ 212.319.6383

Էլ. փոստ՝ [email protected]

--00--ԱՀ