Ասադը Ղարաբաղում իրավիճակի սրման մեջ մեղադրում է Էրդողանին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է, որ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն է։

«Նա աջակցում է Լիբիայում ահաբեկչությանը, նա գլխավոր նախաձեռնողն ու դրդողն  է Ադրբեջանի ու Հայաստանի միջև  Լեռնային Ղարաբաղում նոր սկսված հակամարտության»,- ասել է Ասադը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ