ՀԱՊԿ՝ Հայաստանում կայանալիք վարժանքները հետաձգվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

զորավարժություն

Հայաստանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է, որ մասնակցություն չի ունենա «Անխախտելի եղբայրություն - 2020» զորավարժություններին, որ նախատեսված էին այս հոկտեմբերին: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Հայաստանը ՀԱՊԿ-ին իրազեկել է, որ չի կարող մասնակցել «Անխախտելի եղբայրություն-2020» զորավարժություններին, որոնց անցկացումը նախատեսված էր Բելառուսի Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 12-ից 16-ը»,- ասել է նա:

Այս որոշումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում բռնկված պատերազմով:

ՀԱՊԿ-ից նաև տեղեկացրել են, որ հետաձգվել են հոկտեմբերի վերջին Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի և հետախուզական ստորաբաժանումների վարժանքները: Դրանց անցկացման ժամի ու վայրի հարցը քննարկվում է կազմակերպության անդամ երկրների հետ:

--00--ԱԹ