ԼՂ հակամարտության գոտի են տեղափոխվել ահաբեկչական կազմակերպությունների զինյալներ. Նարիշկին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Նարիշկին

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից հազարավոր զինյալներ: Նարիշկինը նշել է, որ ռազմական գործողություններին մասնակցում են արգելված կազմակերպությունների վարձկաններ:

Նրա խոսքով՝ Ղարաբաղում կռվում են «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալներ: Նարիշկինը վստահ է, որ Ղարաբաղը կարող է դառնալ նոր ցատկահարթակ ահաբեկչական խմբավորումների համար, վտանգ կա, որ այնտեղից զինյալները կարող են տեղափոխվել ՌԴ տարածք:

--00--ԱԹ