Դեղամիջոց և առաջին անհրաժեշտության պարագաներ Արցախին՝  Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Ռոն-Ալպ

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն հայտարարել է, որ օգնություն են ցուցաբերում ադրբեջանական ագրեսիայի ենթարկված արցախցիներին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Ես խոստացել էի միշտ լինել Հայաստանի և Արցախի կողքին։ Այսօր մենք կանգնած ենք Արցախի բնակիչների կողքին, ովքեր ենթարկվել են Ադրբեջանի բարբարոսական հարձակմանը։ Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը կտրամադրի 55000 եվրո Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի միջոցով 13 տոննա դեղամիջոց և առաջին անհրաժեշտության պարագաներ ուղարկելու համար այն ընտանիքներին, ովքեր կորցրել են ամեն ինչ։

Մենք ձեզ մենակ չենք թողնի։ Միշտ կլինենք այն հայերի կողքին, ովքեր ուզում են իրենց ընտանիքների հետ արժանապատվորեն և խաղաղ ապրել Արցախում»,- նշել է նա։