Եվրախորհրդարանի 48 անդամները նամակ են հղել Բորելին, որպեսզի քայլեր ձեռնարկի Ադրբեջանի դեմ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ԵԽԽՎ

Եվրախորհրդարանի հույն և կիպրացի 48 անդամները կառույցի կիպրացի անդամ Լուկաս Ֆաուրլասի նախաձեռնությամբ նամակ են հղել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելին՝ կոչ անելով դիվանագիտական խոհեմ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիայի դեմ: Այս մասին գրում է Greekcitytimes.com կայքը:

Եվրախորհրդարանականներն իրենց մտահոգությունն են հայտնել Արցախի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի առնչությամբ:

«Մենք՝ ստորև ստորագրած Եվրախորհրդարանի անդամներս, սարսափած ենք տեղի ունեցածից և Ադրբեջանի զինված ուժերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ագրեսիան Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության  դեմ»,- ասված է նամակում:

--00--ԱՀ