Կա՛մ մեզ մորթում են, կա՛մ էլ կռվում ենք․ մեզնից է կախված՝ սա վերջին պատարազմը կլինի, թե ոչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Դեռ մեկուկես ամիս առաջ պարզ էր՝ այս պատերազմը լինելու է։ Այն պետք է ավարտվի ՀՀ և ԱՀ լիարժեք անվտանգությամբ։ Այսօրվա պատերազմը հայկական պետությունների դեմ է։ ՀՀ-ին հանգիստ չեն թողնի, եթե Արցախում ինչ-որ արդյունքի հասնեն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Պատգամավորը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փոխարեն որոշումներ կայացնում է Թուրքիայի ղեկավարությունը։

«ՀՀ-ն և Արցախը միակ խոչընդոտն են, որով Թուրքիան չի կարողանում իրագործել իր պանթուրքական պրոյեկտը։ Նա ՀՀ և Արցախի սահմանագծի գրավումից հետո անցնելու է ՌԴ-ին, հյուսիսային Հովկասին և ՌԴ՝ թուրքալեզու ռեգիոններին։ Թուրքիան գլուխը պատով կտա, բայց մեզ վերացնելով չի կարողանա իրագործել նպատակը»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ