Գիտեի, որ մենակ չեմ, բայց շատ ուրախ եմ, որ այդքան շատ ենք. Գարո Փայլան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

գարո

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան էջում թուրքերենով գրառում է արել՝ անդրադառնալով ԼՂ հակամարտությանը և Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։

«Գիտեի, որ մենակ չեմ: Բայց ես շատ ուրախ եմ՝ տեսնելով, որ մենք այդքան շատ ենք… Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցեցին:

Դադարեցրե՛ք պատերազմները և շարունակե՛ք պայքարը հանուն խաղաղության»,- գրել է Փայլանը։

Նշենք, որ այսօր պատերազմի 10-րդ օրն է: Սեպտեմբերի 27-ին Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն:

--00—ԼՄ