Մտացածին ահաբեկչության մասին խոսում է մի երկիր, որն այս տարածաշրջան վարձկաններ է ներմուծել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ագն

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանը, թե հոկտեմբերի 6-ին, իբրև թե, հրթիռակոծման է ենթարկվել Եվլախի շրջանով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը: 

Նաղդալյանը հիշեցրել է, որ այդ տեղեկատվության հերքմամբ արդեն իսկ հանդես է եկել ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ սա ադրբեջանական կողմի հերթական սուտն է, որը նախևառաջ նպատակ է հետապնդում արդարացնելու իր կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերի շարունակական ռմբակոծումները:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության աշխատանքի նման գործելաոճը դատապարտելի է: Զավեշտալի է, որ մտացածին ահաբեկչական գործողութան մասին խոսում է մի երկիր, որը, հատկապես վերջին շրջանում, ամեն ինչ արել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսակետից կարևորություն ունեցող այս տարածաշրջան օտարազգի վարձկան ահաբեկիչներ ներմուծելու ուղղությամբ»,- ասել է ԱԳՆ խոսնակը:

--00—ԼՄ