Լուկաշենկոն ու Պուտինը հանդես են գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Լուկաշենկո Պուտին

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը: Լուկաշենկոն ՌԴ նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ, ինչից հետո երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության ու միջազգային օրակարգի հարցեր:

Մասնավորապես, ի թիվս այլ հարցերի, նախագահները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, նշել, որ Ռուսաստանն ու Բելառուսը միաձայն հանդես են գալիս իրավիճակի հնարավորինս արագ և խաղաղ հանգուցալուծման օգտին, քանի որ տարածաշրջանում շարունակում են մարդիկ զոհվել:

--00--ԱԹ