ԼՂ հակամարտությունում նկատվում է Թուրքիայի ռազմական ներգրավվածություն. Ժան Իվ Լը Դրիան

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Լը Դրիան

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը խոսել է Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի ռազմական միջամտության մասին: 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ նորությունն այն է, որ այստեղ նկատվում է Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը: Դրա հետևանքով կա հակամարտության միջազգայնացման վտանգ, ինչից էլ մենք ամեն կերպ փորձում ենք խուսափել»,- հայտարարել է Լը Դրիանը:

--00--ԱԹ