ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են հումանիտար զինադադար հայտարարել 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

օսկե

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատերազմող կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, առաջարկել են հումանիտար զինադադար հայտարարել զոհվածների մարմինները հանելու համար:

Ըստ համանախագահների՝ սա կարող է լինել առաջին քայլը զինադադարի, թեկուզ և ժամանակավոր:

Միջազգային Կարմիր խաչը պատրաստակամություն է հայտնել՝ ստանձնելու միջնորդի դեր: Այդ մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ կայքէջից:

--00—ԼՄ