Բարբարոսի ձեռագիր. ադրբեջանա-թուրքական վերաբերմունքը քրիստոնեական արժեքների հանդեպ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News

Շուշի

Նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ 

«Հայկական ձեռագիր. Վերականգնվել է Շուշիի Գոհար տիկնոջ մզկիթը: Արցախի իշխանությունները հոգ են տանում նաև իսլամական հոգևոր ժառանգության հանդեպ:

Բարբարոսի ձեռագիր. Ադրբեջանական կողմից հրթիռակոծվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Այսպիսին է ադրբեջանաթուրքական վերաբերմունքը քրիստոնեական արժեքների հանդեպ»:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ