Միշուստինն ընդգծել է ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News

միշուստին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Ալի Ասադովի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ կառավարությունից:

Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում ծավալվող պատերազմի թեմային: Միշուստինն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կայունացման, ռազմական գործողությունների դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

--00--ԱԹ