Ունենք 93 քաղաքացիական վիրավոր, 20՝ զոհված, ևս 1-ը՝ ՀՀ տարածքում․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News

Արծրուն Հովհաննիսյան

Ունենք 93 քաղաքացիական վիրավոր, 20՝ զոհված, ևս 1-ը՝ ՀՀ տարածքում, ավերված 4600 մասնավոր գույք, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ (տվյալներ առ մինչև ամսի 7-ը)։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ այս պահին մարտերը շարունակվում են, սակայն կոնկրետ որևէ ուղղությամբ որևէ մարտավարական հաջողության կամ անհաջողության մասին չնշեց։

--00--ԱՀ