Ամեն ինչ կախված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քաղաքական կամքից. Կոսաչով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

կոսաչով
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի աջակցությունը ՌԴ նախաձեռնած բանակցություններին Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հնարավորություն է տալիս:

«Սա Ռուսաստանի նախագահի հզոր նախաձեռնությունն է՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցություններին վերադառնալու հնարավորություն»,- ֆեյսբուքյան էջում է գրել Կոսաչովը, ապա հավելել, որ Ռուսաստանն այս փուլում իր առաքելությունը լիովին իրականացրել է:

«Ամեն ինչ կախված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քաղաքական կամքից։ Մոսկվայում համապատասխան նախարարների մասնկացությամբ այսօր տեղի ունենալիք խորհրդակցությունները շատ կարևոր են: Բարի՛ երթ»,- ասել է Կոսաչովը։ 

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է Ռուսաստան՝  Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունների անցկացնելու: Պուտինը կոչ էր արել հումանիտար հրադադար հայտարարել՝ մահացածների և գերիների մարմինների փոխանակում անելու համար: 

Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում էր սկսել Արցախում  սեպտեմբերի 27-ին՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

--00—ԼՄ