Դմիտրի Պեսկովը հայտնել է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Պեսկով

ԼՂ-ում տիրող իրավիճակի հարցով ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա այսօր՝ մոսկովյան ժամանակով 15:00-ին: Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Վերջինս նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի «բավական բարդ և լարված աշխատանք է իրականացրել Երևանի ու Բաքվի իր գործընկերների հետ»:

ՌԴ նախագահի խոսնակը նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ:

--00--ԱԹ