Ջավախահայությունն այսօր 270 հզր դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

․

Ջավախահայությունը մեծ թափով շարունակում է Արցախին օգնելու գործընթացը։ Այս մասին ասվում է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում արված հայտարարության մեջ:

«Ի թիվս մեծածավալ հումանիտար և այլ տեսակի օգնության, ջավախահայերն այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցեցին մոտ 270 հազար դոլար»,- ասված է հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Նշենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով այս պահին ՌԴ-ում են գտնվում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները:

․
․
--00--ԱՀ