Սպիտակ տանից որևէ կերպ չեն արձագանքել հայ համայնքի պահանջներին. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

արց

«Ժամանակ» թերթը գրում է. «Վաշինգտոնում Սպիտակ տան դիմաց Արցախի Հանրապետության ճանաչման պահանջով հայ համայնքի կողմից կազմակերպված բողոքի ակցիան այնքան էլ հաջող ընթացք չի ունեցել: Ներկաները պատմում են, որ մասնակիցների քանակը սպասվածից քիչ է եղել. նախապես ենթադրվում էր, որ կմասնակցեն առնվազն 5 հազար ամերիկահայեր, մինչդեռ մասնակիցների թիվը ամենալավատեսական հաշվարկներով չի անցել 1500-ը:

Պատճառներից մեկն էլ այն է, որ սեպտեմբերի 10-ին բողոքի ցույց է կազմակերպվելու նաև Նյու Յորքում, և այդ պատճառով Նյու Ջերսիի և Նյու Յորքի հայերը գերադասել են չգնալ Վաշինգտոն ու մասնակցել Նյու Յորքի ցույցին: Սպիտակ տանից որևէ կերպ չեն արձագանքել հայ համայնքի պահանջներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ