Ինչով պետք է փոխարինվեն թուրքական ապրանքները. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News

․

«Ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին շատ է խոսվում թուրքական ապրանքները բոյկոտելու կամ պետական մակարդակով թուրքական ներմուծումը արգելելու մասին: Սակայն դրան հասնելու համար պետք է գտնել այդ ներմուծմանը փոխարինող այլ շուկաներ:

Գործարարներն ասում են, որ Թուրքիայից ներմուծվում է ոչ միան պատրաստի արտադրանք, այլ նաև հումք և սարքավորումներ, դրանց առանձին պահեստամասեր: Հիմա գործարարներն ակտիվորեն քննարկում են այն հարցը, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ արգելքը, և ինչով այն կարելի է փոխարինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00--ԱՀ