Հումանիտար հրադադարի խախտումը Թուրքիայի անհամաձայնության «մեսիջն» էր Ռուսաստանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանն այն տեսակետին է, որ հումանիտար հրադադարի խախտումն ուղղակի Թուրքիայի անհամաձայնության «մեսիջն» էր ՝ ուղղված Ռուսաստանին: 24News-ի հետ զրույցում նա հիշեցրեց՝ Թուրքիան Ադրբեջանի ռազմաքաղաքական կառավարման ղեկն ամբողջապես իր ձեռքն է վերցրել, հետևաբար դժգոհ է, որ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ բանակցություններից հետո որևէ կերպ չի կարողացել ներգրավվել բանակցային հետագա գործընթացին:

Ըստ Վերանյանի՝ Ալիևի գերխնդիրը հանրության ներսում հաղթանակի իմիտացիա ստեղծելն է: Նրա համար զինվորի կյանքն ու մարդու իրավունքը զրոյական են: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ