Ադրբեջանը դադարին չի համակերպվի, պատրանքներ պետք չէ ունենալ հրադադարից․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Ժամանակավոր հրադադարն Ադրբեջանի դեմ քարոզչական դաշտում օգտագործելու հնարավորություն է։ Ադրբեջանը շարունակելու է պատերազմը։ Մինչև ջախջախիչ հարված չստանան, չեն հանգստանա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ժամանակավոր հումանիտար դադարից պատրանքներ պետք չէ ունենալ, իսկ համաձայնության հասնելն այս պահին իրատեսական չէ։ 
«Այս պահին մեզ ձեռնտու չէ պատերազմի դադարեցում։ Կան դիրքեր, որ իրենց ձեռքում են, և Ալիևը դա կօգտագործի։ Ադրբեջանը դադարին չի համակերպվի։ Բանակցություների մասին խոսելն էլ իրատեսական չէ։ Ալիևը չի հանգստանալու, որոշ դիրքեր նրան հաջողվել է վերցնել, ախորժակը բացվել է։ Նրան հանգստացնելու մեկ ճանապարհ կա՝ պետք է ջախջախել, որ մոռանա պատերազմ բառը»,- ասել է քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ