Կարող ենք կանգնել 3-րդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի առաջ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News 

Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետը նախազգուշացնում է էսկալացիայի վտանգի մասին, եթե Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը միջազգային հանրության կողմից լուրջ չընդունվի: Գերմանական «ZDF» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է 3-րդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին: 

«Եթե միջազգային հանրությունը պատշաճ ձևով չարձագանքի, այս պատերազմը կարող է ընդլայնվել մեր տարածաշրջանում՝ դեպի ավելի մեծ տարածաշրջան: Միջազգային հանրությունը պետք է շատ լուրջ վերաբերվի այս իրավիճակին: Հակառակ դեպքում մենք կարող ենք կանգնել 3-րդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի առաջ: Որովհետև՝ ասել եմ և էլի չեմ զլանա ասել, եթե միջազգային հանրությունը, մասնավորապես, Եվրոպան այս իրավիճակին պատշաճ չարձագանքի, հարկ է ոչ հեռավոր ապագայում Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում: Էլի պետք է պատմությանը հղում անենք՝ ինչպես եղել է արդեն անցյալում»,- նշում է նա:

--00--ԱԹ