Ադրբեջանում գաղափար չունեն, որ վերջին 14 օրերին կրել են անասելի կորուստներ և ձախողումներ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News 

Տաթևիկ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանում չեն հասկանում, թե ինչու Ալիևը գնաց հրադադարի, չեն պատկերացնում, որ այն ցանկալի իրականությանը զուգահեռ, որն իրենց ներկայացվել է քարոզչական աղբյուրներով վերջին 14 օրերի ընթացքում կա մեկ այլ՝ շատ ավելի տարբերվող իրականություն: Գաղափար չունեն, որ վերջին 14 օրերին կրել են անասելի կորուստներ և ձախողումներ՝ Թուրքիայի և ահաբեկիչների նման համալիր օգնությամբ հանդերձ:

Չեն հասկանում, թե ինչու է «հաղթանակած» բանակը ժամանակ տալիս հայերին վերադասավորվելու, կրկին մեղադրում են ռուսական կողմին միջամտելու համար, մի խոսքով՝ հրադադարի արդյունքում հակառակորդ երկրի հանրությունը կամաց–կամաց սկսում է դուրս գալ թմբիրից և գիտակցել, թե ինչ է եղել իրականում: Նաև նշում են, որ Ալիևը սխալ է, որ կանգ է առնում, քանի որ նման մոբիլիզացիա իր շուրջ էլ երբեք չի լինի, իսկ «լուծման» միակ ուղին՝ իրենց ընկալմամբ՝ ռազմականն է:

Այդ երկրում այդպես էլ չհասկացան, որ ռազմական առումով, անգամ Թուրքիայի աջակցությամբ, չեն կարող հաղթել, ուղղակի չեն կարող, որովհետև մենք ապրելու համար ենք կռվում, մենք լինելու համար ենք կռվում, մենք հպարտության համար ենք կռվում: Սպարապետ Վազգեն Սարգսյանը մի առիթով ասել է՝ «Այս պատերազմին ես տվեցի ամենաթանկը, ձեռք բերեցի՝ հպարտություն, հանեք դա, հանեք գաղափարը տակը բան չի մնում»:

Մեր բանակի, մեր զինվորների սխրանքը բառերով արտահայտելու չի, որքան էլ շնորհակալ լինես ու խոնարհվես նրանց նվիրումի առաջ, միևնույն է, քիչ է: Ուղղակի պետք է ճիշտ ու շիտակ ապրել, համառորոն աշխատել, երկիրը հզորացնել և միշտ զգոն լինել, հակառակորդը միևնույն է՝ չի փոխվում, իսկ մեր ապրելու կամքը՝ անկոտրում է»:

--00--ԱԹ