ԵԱՀԿ Մինսկի խումբը կապի մեջ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News 

եահկ

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարությամբ է հանդես եկել: Համանախագահները ողջունել են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքում Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը՝ հումանիտար հրադադարի մասին: Համանախագահները կողմերին կոչ են արել ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:

Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ինտենսիվ քննարկումների մեջ են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ աճյունների վերադարձի և ազատազրկվածների՝ հնարավորինս փոխանակման հարցով: 

Մինսկի խումբը կողմերին կոչ է արել անհապաղ տրամադրել անվտանգության և նյութատեխնիկական անհրաժեշտ պայմանները:

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ այսօր 12:00-ից հայտարարվում է հումանիտար հրադադար: Ադրբեջանը, սակայն, այդ համաձայնությունը չի պահել:

--00--ԱԹ