Մինչ հրադադարը հակառակորդը կրել է 200 զոհ, 3 ԱԹՍ և 4 ավտոտեխնիկա․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News 

Արծրուն Հովհաննիսյան

Մինչև հրադադարի հայտարարելը մարտերը նույն կերպ ընթանում էին։ Այս մասին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մարտերի ընթացքում մինչ հրադադարը հակառակորդը կրել է 200 զոհ, 3 ԱԹՍ և 4 ավտոտեխնիկա»,- հայտնեց ՊՆ ներկայացուցիչը։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է` չնայած որոշ պրովակացիաների։

--00--ԱՀ