Սա զզվելի ագրեսիա է. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՒԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 24News

Մմնացականյան

 

Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը պետք է պահպանվի և իրականացվի: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով։ 

« Ադրբեջանն այսօր ժամը 12:00-ից հետո շարունակել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` խախտելով պարտավորությունները: Հենց հիմա հրթիռակոծում են Ստեփանակերտը: Սա զզվելի ագրեսիա է»։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնած և  գրեթե 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործոց նախարարները հայտարարեցին հումանիտար զինադադարի մասին, որը պետք է գործեր հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12։00-ից։ Չնայած ձեռքբերված համաձայնությանը, ադրբեջանական զինված ուժերը շարունակեցին ռազմական ագրեսիայի դրսևորումները՝ հարվածներ հասցնելով Արցախի խաղաղ բնակավայրների ուղղությամբ։