Սերժ Թանկյանն իսրայելցիներին խնդրել է Էրդողան-Ալիև ցեղասպան դուետին ԱԹՍ չմատակարարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը Facebook-ում Իսրայելի ժողովրդին կոչ է արել թույլ չտալ իրենց իշխանություններին Էրդողան-Ալիև ցեղասպան դուետին անօդաչու թռչող սարքեր մատակարել։

«Իսրայելի՛ ժողովուրդ, խնդրում եմ, ասե՛ք ձեր կառավարությանը, որ դադարեցնի Էրդողան-Ալիև ցեղասպան դուետին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը: Այդ անօդաչուները ռմբակոծում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքները: Դուք տեսել եք լուսանկարները։ Դուք գիտեք՝ ովքեր են մեր թշնամիները»,- գրել է Թանկյանը։

Հիշեցնենք, որ, անտեսելով հոկտեմբերի 10-ի՝ ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները նույն օրը՝ ժամը 12:05-ին գրոհ էին ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։

--00—ԼՄ