Արցախի ՊԲ-ն Հադրութ քաղաքից լեռներն է քշել թշնամու հատուկ նշանակության ջոկատին․ Wargonzo

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News

հետախուզական

Արցախի պաշտպանության բանակը Հադրութ քաղաքից լեռներն է քշել թշնամու հատուկ նշանակության ջոկատին և ներկայումս մաքրում է տարածքը։ Wargonzo տելեգրամյան ալիքը լուսանկար է հրապարակել, որում պատկերված է արցախյան հետախուզական ստորաբաժանման մարտիկները՝ լեռներում մարտերից առաջ։

 Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ