Նարեկ Մալյանի բնակարանը խուզարկած քննիչներն առգրավել են նրա երեխաների հեռախոսները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

նարեկ

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի բնակավայրը խուզարկվել է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Երեկ՝ ժամը 23:00-ին, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչները, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադեւոսյանի որոշման հիման վրա խուզարկություն են կատարել Նարեկ Մալյանի բնակարանում: Խախտելով օրենքը, խուզարկությունը առանց որեւէ անհրաժեշտության, կատարվել է գիշերային ժամին, անտեղի անհանգստություն պատճառելով Նարեկի տիկնոջը եւ մանկահասակ երեխաներին:

Խուզարկությամբ, մասնավորապես, առգրավվել են երեխաների հեռախոսները, հավանաբար Angry birds 2 խաղի հմտություններին տիրանալու նպատակով: Քրեական գործը հարուցված է ՀՀ քր.օր-ի 144 եւ 254-1 հոդվածներով 2016 թվականին: Այսինքն՝ անկախ գործի դատարկությունից՝ անցել են վաղեմության ժամկետները, նաև միանշանակ կիրառելի է համաներման ակտը: Սա ակնհայտ ապօրինություն է և անբարոյականություն, մանավանդ մեր երկրի այս օրհասական օրերին: Դատարանի որոշումը և քննիչի գործողությունը կբողոքարկվեն օրենքով սահմանված կարգով»,- գրել է փաստաբանը։

--00—ԼՄ