Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

airplane.png

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում կհանդիպի ոչ միայն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը 24News-ին հայտնեց.

«Մոսկվա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»:

ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԻԱ-Նովոստիին տեղեկացրել են, որ արդեն հայ-ադրբեջանական քաղաքական երկխոսության վերսկսման առաջարկ են պատրաստում:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա նախատեսված է հոկտեմբերի 12-ին:

--00--ԱԹ