ԵԱՀԿ ՄԽ համանախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Վիսկոնտի

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շատ շուտով հանդես կգան առաջարկով, որի նպատակն է Հայաստանին ու Ադրբեջանին քաղաքական երկխոսության վերադարձնելը: Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:

Վիսկոնտին ցավ է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և ընդգծել հրադադարի ապահովման կարևորությունը: Նա կոչ է արել պահպանել կրակը դադարեցնելու մասին մոսկովյան համաձայնության պայմանները և նշել, որ միջազգային միջնորդները կարճ ժամկետներում հանդես կգան կողմերին քաղաքական երկխոսության վերադարձնելու առաջարկներով:

--00--ԱԹ