Ահա, թե ինչ տեսք ունի իրական բողոքի խաղաղ ցույցը. հպարտ եմ աշխարհասփյուռ հայությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

յուրա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱՄՆ-ի Լոս Անջելեսում հայ համայնքի բազմահազարանոց բողոքի ցույցը, որը տեղի է ունեցել Թուրքիայի հյուպատոսության առջև:

«Ահա, թե ինչ տեսք ունի իրական բողոքի խաղաղ ցույցը: Հպարտ եմ աշխարհասփյուռ հայությամբ»,- գրել է Մովսիսյանը:

Նշենք, որ ամերիկյան բոլոր առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են հայերի ցույցին՝ նշելով, որ մասնակիցները չափազանց խաղաղ են: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը կազմել է շուրջ 100 հազար:

Ցուցարարները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները և վանկարկել՝ «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է» և «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար»:

--00—ԼՄ