ՀՀ կառավարությունը պարտավոր է տնտեսական պատժամիջոց կիրառել թուրքական ապրանքների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

սուրեն

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ Հայաստանի կառավարությունը պարտավոր է տնտեսական պատժամիջոցներ կիրառել թուրքական ապրանքների նկատմամբ:

«Աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մենք ինքներս չենք կիրառում:

Թուրքական ապրանքների բոյկոտը լավ է՝ որպես հանրային ակցիա, բայց ավելի լավ է պաշտոնական քաղաքականությունը:

Հայաստանի կառավարությունը պարտավոր է տնտեսական պատժամիջոցներ կիրառել թուրքական ապրանքների նկատմամաբ և արգելել դրանց ներմուծումը Հայաստան, որը տարեկան շուրջ 270 մլն դոլար է կազմում: Թիվը շատ մեծ չէ, բայց ռեզոնանսը մեծ կլինի: Չեմ կարծում՝ որևէ տեսակի ապրանքին այլընտրանք չկա: Սա իրավիճակի ճիշտ և ադեկվատ գնահտական կլինի, ինչպես նաև լուրջ մեսիջ կլինի արտաքին աշխարհին: Թե չէ աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մենք ինքներս չենք կիրառում: Ադեկվատ ա՞»,-գրել է Սուրեն Սարգսյանը:

--00—ԼՄ