Քննարկվել են ՀՀ-ում ապաստանած արցախցիների հաշվառման, կենսապայմանների բարելավման հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

արցախ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը, ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչներին, եղել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, հանդիպել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ապաստանած բնակիչների հաշվառման, կենսապայմանների բարելավման, նպաստների և թոշակների վճարման առնչությամբ առաջացած հարցերը՝ այդ ուղղությամբ գործընկեր գերատեսչության հետ առաջիկայում նպատակաուղղված աշխատանք իրականացնելու նպատակով։ Միքայել Վիրաբյանը հանդիպում է ունեցել նաև «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության անդամների հետ։

--00—ԼՄ