ԱԻՆ կառավարման ակադեմիայի սաներն իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանությանը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

տղաներ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու և հայրենիքի սահմանների պաշտպանությունն ապահովելու գործում իրենց կյանքն են նվիրել Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ևս երկու սան՝ Գոռ Ղարաջյանը եւ Գևորգ Մուրադյանը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Գոռը սովորում էր բակալավրի կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության հեռակա բաժնում, Գևորգը միջին մասնագիտական կրթական ծրագրի 2016-2019 թթ. շրջանավարտ էր։

ԱԻՆ-ը խորին ցավակցություն է հայտնում զոհված հերոսների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին:

--00--ԱԹ