«Շուտով ամեն ինչ վերջանալու է». շրջվարչակազմի ղեկավար այցելել է ասկերանցիներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Արցախի տեղեկատվական կենտրոնը Արցախից լուսանկարներ է հրապարակել և կից հայտարարություն տարածել:

«ՀԱՎԱՏՈՎ ԵՎ ՄԵԾ ՀՈՒՅՍՈՎ...

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանը հերթական անգամ հանդիպելով ապաստարաններում գտնվող ասկերանցիների հետ՝ տեղեկացավ նրանց կարգավիճակի, հուզող հարցերի մասին և նշեց, որ շրջվարչակազմը պատրաստ է ամեն ինչով աջակցել ասկերանցիներին, միաժամանակ նա տեղեկացրեց, որ շրջանում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ:

Նա, անդրադառնալով նաև ստեղծված դժվար կացությանը, նշեց, որ շուտով ամեն ինչ վերջանալու է և, անշուշտ, մեր հաղթանակով: Շրջվարչակազմի ղեկավարը բարձր է գնահատել թիկունքում գտնվող յուրաքանչյուր մարդու, ով իր հնարավորության սահմաններում անում է ամեն ինչ, որպեսզի փոքր ինչ բարելավվեն այստեղ մնացողների պայմանները, իսկ առաջնագծում մարտնչողները հանգիստ լինեն իրենց հարազատների համար»,-նշվում է կենտրոնի հայտարարությունում:

1
1
1

--00—ԼՄ