ԵԽ-ում տարածվել է ԱՀ ԱԳՆ հայտարարությունը և ՄԻՊ-ի երկրորդ զեկույցը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12,  24News

Արցախ

Եվրոպայի խորհրդում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը և ՄԻՊ-ի երկրորդ միջանկյալ զեկույցը։ Այս մասին հայտնում է Արցախի Արտաքին գործերի նախարարությունը։

«Եվրոպայի խորհրդում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ միջանկյալ զեկույցը՝ 2020 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ իրագործված վայրագությունների վերաբերյալ»,- հայտնում է նախարարությունը։

--00—ՄՀ