Ամենաբեկումնային փուլում ենք․ Թուրքիայի վարձած ահաբեկիչներն ու բանդաներն արնաքամ են եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

քաղաքական

«Պատերազմի ամենաբեկումնային փուլում ենք։ Ադրբեջանի բանակը բարոյալքվում է։ Թուրքիայի վարձած ահաբեկիչներն ու բանդաներն արնաքամ են եղել,» - այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ 

Հարցին, թե ու՞մ էին ձեռնտու Մոսկովյան բանակցությունները և ինչու՞ դրանք հենց այս փուլում եղան, քաղաքագետն ասել է՝ «Բանակցությունների այս տակտիկան թուրքերինն է։ Հենց հասկանում են՝ ճահճանում են, որոշում են կեղծ բանակցություններ վարել։ Խաբկանքից բացի ոչինչ չկա այս ամենի տակ։ Թուրքի լեզուն ու մտածողությունը աշխարհի լեզվից ու մտածողությունից տարբերվում են։ Նա գորշ գայլի մտածողություն ունի, ամեն ինչ լեշի տեղ է դնում, երբեք ասածդ չի հասկանա այնպես, ինչպես պետք է»։

Քաղաքագետի խոսքով՝ միջազգային հանրությանը բացարձակ չի հետաքրքրում՝ ինչ է կատարվում տվյալ տարածաշրջանում։ Ամեն պետություն առաջնորդվում է իր շահերով։

Զրույցի ընթացքում քաղաքագետը նշել է, որ «Կարևորագույն խնդիր ենք լուծել։ Թուրք գեներալները չկարողացան իրականացնել իրենց ստրատեգիական մտահղացումները։ Ակնկալում էին, թե շատ շուտ կներթափանցեն Արցախ, Մեղրիով կանցնեն դեպի Նախիջևան։ Ժամանակին Ադրբեջանին տված Վարազաթումբը կարողացել ենք հետ վերցնել․ ՊՆ-ն հասկացել էր՝ ինչքան վտանգավոր կլինի մեզ համար դրա կորուստը»։

«Սա իսկական պատերազմ է, որտեղ Ադրբեջանի բոլոր մտահղացումները ձախողվել են։ Մեր բանակը լուծել է ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքակրթական մեծագույն խնդիրներ․ առաջինը՝ ՀՀ առումով, երկրորդը՝ պանթյուրքիզմի ճամփան փակելով», - ասել է Շիրինյանը։

«Մեր դիվանագիտության հաջողությունն է, որ հակահայաստանյան կոալիցիա մինչ օրս չի ձևավորվել։ Հիմա անհրաժեշտ են բանակցային սակարկություններ» - ասել է քաղաքագետը։

Քաղաքագետի խոսքով՝ «Սա անկախության պատերազմ է։ Թուրքիան ծնվել է Հայաստանի պետությունը վերացնելու համար, բայց դա նրան չի հաջողվի։ Ադրբեջանը կքայքայվի, եթե սրենք այնտեղ ապրող ազգային փոքրամասնություններին՝ իշխանությունների հանդեպ»։ 

«Մենք հաղթելու ենք ամեն տեղ և ամեն ինչում», - ասել է Լևոն Շիրինյանը։

--0--ԿԿ