Քարվաճառում էլ կան մարտական գործողություններ․այսօր խոցված ինքնաթիռը այդ հատվածում է խոցվել

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Սու

«Այսօր մեզ հաջողվել է հակառակորդի մեկ ՍՈՒ 25 գրոհիչ կործանել: Օրվա ընթացքում մարտական գործողությունները կիրառվել են հարավային ուղղությամբ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Բանախոսը նշեց, որ Քարվաճառում էլ կան մարտական գործողություններ, սակայն նույն ինտենսիվության չեն։

«Այսօր խոցված ինքնաթիռը հենց այդ հատվածում է խոցվել»,- հավելեց նա։

ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց նաև, որ վերջին ժամերին չեզոքացվել է հակառակորդ կողմի ավելի քան 200 զինծառայող:

--00--ԱՀ