ԱՄՆ կոնգրեսականը պահանջում է դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,  24News 

կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Թի Ջեյ Քոքսը թվիթերյան իր միկրոբլոգում անդրդարձել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնությունն Ադրբեջանին դադարեցնելու անհրաժեշտության մասին: 

«Միացյալ Նահանգները պետք է խստագույնս հակազդի մարդու իրավունքների ոտնահարմանը: Ադրբեջանի կողմից իրականացվող էսկալացիան առաջ է քաշում Բաքվին հատկացվող ռազմական օգնության դադարեցման ու Արցախի դեմ շարունակվող հարձակումների համար պատասխանատվություն կրող Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը»,- գրել է նա։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ