Դուք ռմբակոծում եք մեր եկեղեցիները, իսկ մենք դրանք դարձնում ենք համերգասրահ․ Թանկյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,  24News

Բելգիա

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դուք ռմբակոծում եք մեր եկեղեցիները, իսկ մենք դրանք դարձնում ենք համերգասրահ։ Մենք պետք է հաղթենք։ Բնիկ ժողովուրդների այս օրը հիշեք, որ Արցախում հայերը պայքարում են իմպերիալիզմի, ահաբեկչության դեմ և պաշտպանում են իրենց պապենական հողերը: #ArtsakhStrong»։

Հոկտեմբերի 12-ին բելգիահայ երաժիշտը՝ Սևակ Ավանեսյանը, նվագել է հրետակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը երկու անգամ հրթիռակոծել են Շուշիի խորհրդանիշ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ