Քանի հիվանդանոցում շատ են վիրավոր զինվորները, հոսպիտալացնում են կորոնավիրուսի ծանր դեպքերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

հասարակական

Վերջին 14 օրվա ընթացքում՝ համեմատած նախորդ 14 օրերի հետ, կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի աճը կազմել է 101%: Քանի որ այժմ հիվանդանոցներում շատ են վիրավոր զինվորները, հոսպիտալացնում են միայն կորոնավիրուսի ծանր ընթացքով պացիենտներին. մյուսներին բուժում են տնային պայմաններում: Բուժաշխատողները չեն կարող թողնել վիրավորներին եւ զբաղվել վարակված պացիենտներով, այդ պատճառով մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանգնեցնենք հիվանդության տարածումը։ Այս մասին հայտնում է ԱՆ իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։ 

--0--ԿԿ